Մատչելի հղումներ

Նախագահ Բայդենը կարող է այցելել Եվրոպա


Այցի նպատակն է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկումը

Սպիտակ տունը քննարկում է նախագահ Բայդենի՝ առաջիկա շաբաթների ընթացքում Եվրոպա այցելելու հնարավորությունը՝ դաշնակիցների հետ քննարկելու Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Քննարկվող ծրագրերից մեկն այն է, որ Բայդենը մարտի 23-ին Բրյուսելում կհանդիպի ՆԱՏՕ-ի դաշինքի այլ առաջնորդների հետ, այնուհետև կմեկնի Լեհաստան, հայտնել է աղբյուրներից մեկը՝ անանունության պայմանով։ Ուղևորության վերաբերյալ վերջնական որոշումը դեռ չի կայացվել, ասել է մեկ այլ աղբյուր։

Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեն Փսակին հայտնել է, որ Միացյալ Նահանգները սերտորեն համագործակցում է ՆԱՏՕ-ի իր գործընկերների և եվրոպացի դաշնակիցների հետ, սակայն ուղևորության վերաբերյալ վերջնական որոշում դեռևս չկա:

XS
SM
MD
LG