Մատչելի հղումներ

Դա Կրեմլի չթիրախավորված գործողությունների ևս մեկ սարսափելի օրինակ է. Նեդ Փրայս


ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Նեդ Փրայս

ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել է Իրպին քաղաքում ամերիկացի լրագրողների սպանության ու վիրավորումմ ստանալու մասին տեղեկությանը: Պետքարտուղարության մամլո խոսնակ Նեդ Փրայսը թվիթերյան գրառման մեջ գրել է.

«Մենք սարսափած ենք, որ ոչ ռազմական լրագրողներ և վավերագիրներ սպանվել և վիրավորվել են Կրեմլի զորքերի կողմից Ուկրաինայում: Մենք ցավակցում ենք բոլոր նրանց, ովքեր տուժել են այս սարսափելի վայրագությունից։ Դա Կրեմլի չթիրախավորված գործողությունների ևս մեկ սարսափելի օրինակ է»,- գրում է Փրայսը։

XS
SM
MD
LG