Մատչելի հղումներ

Փոխնախագահ Հարրիս. Ռուսաստանի պատերազմի մեթոդները պետք է հետաքննվեն


Փոխնախագահի խոսքով՝ ռուսական բանակն Ուկրաինայում գործում է անհավանական դաժանությամբ

Փոխնախագահ Քամալա Հարրիսը, ով նախօրեին ժամանել էր Վարշավա, ասել է, որ անհրաժեշտ է հետաքննել Ռուսաստանի կողմից ուկրաինական պատերազմի ժամանակ կիրառվող մեթոդները։

Հարրիսը դատապարտել է «անհավանական չափերի վայրագությունները», որոնք ռուս զինվորականները իրականացնում են Ուկրաինայում։

«Անկասկած պետք է [հետաքննություն] լինի, որին մենք բոլորս պետք է հետևենք», - ասել է փոխնախագահը հինգշաբթի Լեհաստանի մայրաքաղաքում կայացած մամլո ասուլիսում։

«Ես կասկած չունեմ,- շարունակեց նա,- որ ամբողջ աշխարհը հետևում է այս պատերազմին, այս ագրեսիային և այս վայրագություններին, որոնք իրականացնում է Ռուսաստանը»:

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, մասնակցելով Քամալա Հարրիսի հետ համատեղ ասուլիսին, հայտարարել է, որ ռուսական զորքերի կողմից ուկրաինական քաղաքների հիվանդանոցներին և բնակելի թաղամասերին հասցվող ավերիչ հրթիռային հարվածները և ռմբակոծությունները բարբարոսության ցուցադրություն են, որը հիշեցնում է ցեղասպանություն։

Հիշատակելով Մարիուպոլի ծննդատան ռմբակոծությունը նախորդ օրը՝ Դուդան այն որակել է «բարբարոսություն, որն ունի ցեղասպանության նշաններ»։

XS
SM
MD
LG