Մատչելի հղումներ

Բայդենը հայտարարել է ռուս օլիգարխների դեմ կոշտ պատժամիջոցների մասին


Հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ նախագահ Ջո Բայդենն ասաց, որ ռուսական զորքերը անկանոն կրակում են ուկրաինական քաղաքների ուղղությամբ:

Նա նաեւ հայտարարեց ռուս օլիգարխների եւ Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատի դեմ նոր պատժամիջոցների մասին։

«Այսօր ես հայտարարում եմ, որ մենք տասնյակ անուններ ենք ավելացնում ցուցակում, այդ թվում՝ Ռուսաստանի ամենահարուստ միլիարդատերերից մեկը, և ես արգելում եմ ավելի քան 50 ռուս օլիգարխներին, նրանց ընտանիքներին և մերձավորներին այցելել Ամերիկա։ Եվ մենք կշարունակենք ուղիղ օգնություն ցուցաբերել ուկրաինացի ժողովրդին»,- ասել է Բայդենը։

Պատժամիջոցների ցանկում, մասնավորապես, ներառված են Նիկոլայ Տոկարևը (նաև նրա կինը՝ Գալինան, դուստր Մայան և նրա երկու անշարժ գույքի ընկերությունները), Բորիս Ռոտենբերգը (նաև նրա կինը՝ Կարինան և որդիները՝ Ռոմանն ու Բորիսը), Արկադի Ռոտենբերգը (նաև նրա որդիներ Պավելն ու Իգորը և դուստրը՝ Լիլիան), Սերգեյ Չեմեզովը (կինը՝ Եկատերինան, որդին Ստանիսլավը և խորթ դուստրը՝ Անաստասիան)։

Ցուցակում ընդգրկված են Իգոր Շուվալովը (պատժամիջոցներ են կիրառվել նրա հինգ ընկերությունների, կնոջ՝ Օլգայի, որդի Եվգենիի, նրա ընկերության և անձնական ինքնաթիռի, ինչպես նաև դստեր՝ Մարիայի և նրան պատկանող ընկերության նկատմամբ), Եվգենի Պրիգոժինը (նաև. նրա երեք ընկերությունները, կինը՝ Պոլինան, դուստրը՝ Լյուբովը և որդին՝ Պավելը), ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը և Ալիշեր Ուսմանովը (ինչպես նաև նրա անձնական ինքնաթիռն ու զբոսանավը)։

XS
SM
MD
LG