Մատչելի հղումներ

Ավարտվել են Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները


Կողմերը նոր հանդիպում են ակնկալում «առաջիկա օրերին»

Բելոռուսա-ուկրաինական սահմանին ավարտվել են բանակցությունները Մոսկվայի և Կիևի ներկայացուցիչների միջև, հաղորդում է Ռոյթերս գործակալությունը՝ հենվելով ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկու տրամադրած տեղեկատվության վրա։

Ըստ Մեդինսկու՝ բանակցությունները տևել են մոտ հինգ ժամ, որի ընթացքում մանրամասն քննարկվել են բոլոր հարցերը։ Կողմերը, ըստ նրա, պայմանավորվել են շարունակել բանակցությունները, և հաջորդ հանդիպումը կկայանա առաջիկա օրերին լեհ-բելառուսական սահմանին, որի առնչությամբ կան արդեն համապատասխան պայմանավորվածություններ։

Իր հերթին ուկրաինական կողմը հաղորդում է, որ բանակցույունները ընթացել են ծանր: Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը Twitter-ում գրել է. «Բանակցությունները ծանր են: Ճիշտ է, արդեն առանց պարտադիր վերջնագրերի։ Ռուսական կողմը, ցավոք, դեռևս շարունակում է ծայրահեղ ոչ օբյեկտիվ մոտենալ իր կողմից սկսած ապակառուցողական գործընթացներին»:

XS
SM
MD
LG