Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Էմիլիի Հորնի փոխանցմամբ, նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ավագ խորհրդական Իմբրահիմ Քալընն այսօր հեռախոսազրույց են ունեցել և քննարկել են Ռուսաստանի հետագա ագրեսիան Ուկրաինայի նկատմամբ զսպելու հնարավորությունը:
Սալիվանը և Քալընը հեռախոսազրույցում անդրադարձել են նաև Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման խնդիրներին։