Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի գլխավոր սանիտարական բժիշկը նախազգուշացնում է «օմիկրոն»-ի դեմ պայքարում «դժվար շաբաթների» մասին 


Դեպքերի աճը հսկայական լարվածություն է առաջացրել որոշ նահանգների հիվանդանոցներում, ասում է Վիվեկ Մուրթին

ԱՄՆ-ի սանիտարական ոլորտի գլխավոր բժիշկ Վիվեկ Մուրթին կիրակի օրը նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ին սպասում են «դժվար մի քանի շաբաթներ» օմիկրոնի տարածման պատճառով:

«Դեպքերի թիվը մեծ է, հիվանդանոցները պայքարում են՝ ճգնաժամը հաղթահարելու համար», - ասել է նա ABC-ի եթերում այս շաբաթ:

Սակայն նա լավատեսություն հայտնեց՝ հայտարարելով՝ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի թեստավորում անցկացնենք։

Թեստովորման փաթեթները շուտով հասանելի կլինեն այն ամերիկացիներին, ովքեր ցանկանում են ձեռք բերել դրանք, ասել է նա:

Նա «շատ հիասթափեցնող» է անվանել Գերագույն դատարանի վերջին որոշումը, որը արգելափակում է նախագահ Ջո Բայդենի գործադիր հրամանագիրը, որը պահանջում է խոշոր ձեռնարկությունների 84 միլիոն աշխատողների պարտադիր պատվաստում կամ հաճախակի թեստավորում բացասական պատասխանով: Միաժամանակ դատարանը ուժի մեջ է թողել 17 միլիոն բուժաշխատողների պատվաստման մասին հրամանագիրը։

Մուրթին ասաց, որ Բայդենի վարչակազմը «խրախուսում է ընկերություններին» պահանջել իրենց աշխատողներին պատվաստել: Գերագույն դատարանի որոշումը չի խանգարում առանձին ընկերությունների նման պահանջով հանդես գալ, թեև հանրապետական որոշ նահանգապետեր փորձում են կանխել նման պահանջների ուժի մեջ մտնելն իրենց նահանգներում: Մուրթին հայտնում է՝ անգամ երեք անգամ պատվաստված անձինք ունեն քսան տոկոս հավանականություն՝ հիվանդանալու օմիկրոն շտամով:

Ներկայումս ԱՄՆ-ում օրական գրանցվում է կորոնավիրուսի շուրջ 800,000 նոր դեպք և գրեթե 2,000 մահ, չնայած կան նախանշաններ, որ հիվանդացությունը հասել է գագաթնակետին երկրի որոշ շրջաններում և սկսել է նվազել:

Այնուամենայնիվ, ըստ Մուրթիի, նոր դեպքերի թիվը մեծ լարվածություն է առաջացրել որոշ նահանգների հիվանդանոցներում: Օրերս Բայդենը ռազմական բժիշկներ է ուղարկել վեց նահանգներ՝ հիվանդանոցներում բուժաշխատողներին օգնելու համար։

XS
SM
MD
LG