Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում անվճար կբաժանվեն դիմակներ, երբ օմիկրոնը շարունակում է արագ տարածվել


U.S. President Biden speaks about Bipartisan Infrastructure Law at the White House in Washington

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ կորոնավիրուսի օմիկրոն ենթատեսակի տարածման դեմ պայքարում կառավարությունը դիմում է նոր քայլերի: Ըստ նրա, ամերիկացիները կստանան անվճար դիմակներ և ևս 500 միլիոն անվճար տնային թեստային փաթեթներ` դրանց ընդհանուր թիվը հասցնելով 1 միլիարդի: Բժշկական ապահովագրություններ ունեցող անձինք, ըստ Բայդենի, կարող են փոխհատուցվել ամսական ութ թեստավորման համար:

Սակայն հիվանդության դեմ գլխավոր պայքարի ձեւը մնում է պատվաստումը: Այս մասին նորից է հայտարարում ԱՄՆ-ի նախագահը, հիշեցնում նաեւ երրորդ չափաբաժնի կարեւորության մասին:

Կորոնավիրուսային հիվանդության տարածման ներկա արագությունը կապված է omicron ենթատեսակի հետ: Չնայած այն հիմնականում հարուցում է հիվանդության ավելի մեղմ տեսակ, արագ տարածման արդյունքում հոսպիտալացումների թիվը հասել է ռեկորդային մակարդակի:

Առողջապահության բնագավառի մասնագետները վստահեցնում են, որ պատվաստումների ցածր մակարդակի պատճառով վիրուսը ստանում է բազմանալու եւ նոր ենթատեսակներ առաջ բերելու հնարավորություն: Ինչպես օրինակ ONE Campaign ծրագրի ղեկավար Թոմ Հարթն է ասում. «Եթե հիվանդությունը վերահսկվի Միացյալ Նահանգներում և չվերահսկվի մոլորակի մյուս կեսում, առաջ կգան կորոնավիուսի այլ տարատեսակներ: Եվ ամեն անգամ նոր ենթատեսակի ի հայտ գալուց հետո պարզապես պիտի խնդրենք Աստծոն, որ այն ավելի վտանգավոր ու ավելի մահաբեր չլինի»:

Չնայած ԱՄՆ-ի վարչակազմի կողմից կիրառվող ջանքերին, COVID-ի յուրաքանչյուր չորս թեստից մեկն այժմ դրական է ցույց տալիս:

Բայդենի վարչակազմը խոստացել է այս տարի աշխարհին նվիրաբերել 1 միլիարդ չափաբաժին պատվաստանյութ, եւ հորդորել է հարուստ մյուս երկրներին մեծացնել իրենց պատվաստանյութերի նվիրաբերումների ծավալը:

Չէ որ, ասում են բժիշկները, համավարակը կավարտվի, եթե աշխարհում բոլորն ունենան դրանից պաշտպանվելու հնարավորություն:

XS
SM
MD
LG