Մատչելի հղումներ

Ինչպես են կրճատվելու քաղաքականության վրա սոցիալական ցանցերի հնարավորությունները


ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների կողմից ԱՄՆ-ի Կապիտոլիումի դեմ ներխուժումից մեկ տարի անց, նախկին նախագահին դեռ չի թույլատրվում օգտվել Facebook-ից, Twitter-ից և YouTube-ից, որոնց միջոցով նա ուղիղ կապ էր հաստատում միլիոնավոր հետևորդների հետ:

‘’Սա արդար վիճակ չէ’’, հայտարարում էր Թրամփը եւ եզրակացնում, որ եթե նման բան է կատարվում իր հետ, նույնը կարող են անել ցանկացած մարդու հետ:

Թրամփին մեղադրել են անկարգությունները հրահրելու նպատակով հարթակներն օգտագործելու մեջ։ Բայց մյուս կողմից, այս հարթակներից օգտվելու նրա իրավունքը կասեցնելու հանգամանքը խոսում է քաղաքական առաջնորդների նկատմամբ սոցիալական մեդիայի մեծ ուժի ու հնարավորությունների մասին:

Այս ընթացքում, նաեւ իրենց սխալներն ընդունելով, սոցիալական ցանցերն իրականացրել են փոփոխություններ իրենց գործառույթներում, ինչը սակայն որոշ փորձագետներ համարում են անբավարար:

‘’Ֆեյսբուք’’-ի քաղաքականության հարցերով նախկին տնօրեն Քեթի Հարբաթն ասում է, որ որքան էլ այս ընկերությունները ցուցադրեն որոշ փոփոխություններ, նրանք իրականում շարունակում են իրենց ‘’խլուրդային քաղաքականությունը’’: Նրա պես վերլուծաբաններից շատերն են ասում, թե այս տարվա ընտրությունները ցույց են տալիս, որ սոցիալական մեդիան կարող է տանել դեպի նոր անկարգություններ: ‘’Եվ դրան պետք է պատրաստ լինել արդեն այսօրվանից’’, ասում է Քեթի Հարբաթը:

Որոշ քննադատներ մատնանշում են ընկերությունների գումար աշխատելու եղանակը՝ գովազդը, և ինչպես են ընկերությունները ստեղծել ալգորիթմներ, որոնք ընդգծում են ավելի մեծ ուշադրություն իր վրա սեւեռող ծայրահեղ բովանդակությունը:

‘’Ամերիկայի Ձայն’’-ի հարցերին Zoom-ի միջոցով պատասխանելու ընթացքում վերլուծաբան Ջեսի Լեհրիխն ասել է, որ «Այս պլատֆորմների համար ամենագլխավորն իհարկե բիզնեսն է: Դրանք հիմնովին նախագծված են իրենց հարթակներում ամենախնդրահարույց հարցերը բարձրացնելու, շեշտեու եւ տարածելու նպատակն առաջ տանելու համար, որոնց մեջ են մտնում ընտրական թեմաներով սուտը, ռասայական բռնությունը»:

Որոշ աշխատակիցներից գաղտնի կերպով ստացված տեղեկությունների համաձայն Facebook-ի ղեկավարությունը գիտի այդ խնդիրների մասին: Բայց ԱՄՆի կոնգրեսականները եկող տարվա ընթացքում փորձելու են ստիպել նրանց իրականացնելու ավելի մեծ փոփոխություններ իրենց հարթակներում հրապարակումները վերահսկելու համար եւ պարտադրելու, որ լինեն ավելի թափանցիկ` այդ փոփոխությունների մասին տեղեկացնելու հարցում:

XS
SM
MD
LG