Մատչելի հղումներ

Գերմանիայի նոր կառավարությունը չի պահանջի միջուկային զենքի հեռացում երկրից


Ըստ որոշ հաշվարկների՝ գերմանական ավիաբազաներից մեկում պահվում է մոտ 20 ամերիկյան միջուկային ռումբ

Գերմանիայի նոր կառավարությունը հավաստիացրել է ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, որ Բեռլինը կմնա դաշինքի միջուկային զենքի համատեղ օգտագործման համաձայնագրի ներքո:

Համաձայն կոալիցիոն համաձայնագրի՝ Գերմանիան չի խնդրի ԱՄՆ-ին հեռացնել իր միջուկային զենքերը երկրից: Նման մտավախություն ունեին դաշինքի որոշ անդամներ։

Ըստ որոշ գնահատականների՝ մոտ 20 ամերիկյան միջուկային ռումբեր պահվում են Ռայնլանդ-Փֆալցում գտնվող Բյուխելի ավիաբազայում։

Այստեղ է տեղակայված նաև Գերմանիայի ռազմաօդային ուժերի Tornado կործանիչների էսկադրիլիան։

Դրանք միակ գերմանական կործանիչներն են, որոնք կարող են միջուկային զենք կրել։

Facebook Forum

XS
SM
MD
LG