Մատչելի հղումներ

Ֆիլիպ Ռիքերն ու Արմեն Գրիգորյանը զրուցել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի կարգավորման շուրջ


ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության տեղեկացմամբ, Հուլիսի 29-ին հեռախոսազրույցի ժամանակ ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանն ու ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերն անդրադարձել են մի շարք հարցերի այդ թվում քննարկել՝ հուլիսի 28-ին Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում հայ-ադրբեջանական սահմանի անհանգստություններին, ինչի առնչությամբ Ռիքերն ընդգծել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի կարգավորման և այս ուղղությամբ դեէսկալացիայի կարևորությունը:

Ըստ աղբյուրի՝ զրույցի ընթացքում կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսումը, որն ուղղված կլինի ղարաբաղյան հիմնահարցի համապարփակ կարգավորմանը և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը։ Զրուցակիցներն անդրադարձել են հակամարտության մարդասիրական հետևանքներին։

Արմեն Գրիգորյանը և Ֆիլիպ Ռիքերը քննարկել են նաև ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության շրջանակներում համագործակցության հետագա ծավալման հեռանկարները՝ առանձնահատուկ ընդգծելով կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի ուղղությամբ համատեղ ջանքերի կարևորությունը։

XS
SM
MD
LG