HBO- ն և HBO Max- ը գլխավորում են բոլոր ցանցերը 130 անվանակարգերով, որին հաջորդում է Netflix- ը` 129 անվանակարգերով, հաղորդում է Ռոյթերսը:
Լավագույն դրամատիկական սերիալի հավակնորդների թվում են բրիտանական ՛՛The Crown՛՛ պատմական սերիալը, որն առաջատար է 24 անվանակարգերում, ներառյալ գլխավոր դերակատարների, և ՛՛Bridgerton՛՛ սիրային պատմության վրա հիմնված հեռուստասերիալը: Երկուսն էլ Netflix- ից: Բացի այդ, առաջատարների շարքում է ԼԳԲՏ թեմատիկայով ՛՛Pose՛՛ անունը կրող դրաման: ՛՛Աստղային պատերազմներ՛՛ սերիալի շարքից ՛՛The Mandalorian՛՛ - ը նույնպես առաջատար է 24 անվանակարգերում:
Apple TV + կատակերգությունը "Ted Lasso"-ն անգլիական ֆուտբոլային թիմի մասին է, որը մարզում է մի ամերիկացի: Այն վաստակել է առաջնոդություն 20 անվանակարգերում: Լավագույն կատակերգական սերիալի համար նրա մրցակիցներն են ՛՛The Flight Attendant" and "Hacks՛՛ հեռուստասերիալները:
"Mare of Easttown" կրիմինալ պատմությունը, որի գլխավոր դերակատարն է Քեյթ Ուինսլեթը, և "I May Destroy You" դրաման բախվել են անվանակարգերից մեկում, որը ներառում է նաև ՛՛WandaVision՛՛ հեռուստադրաման: Վերջինս ներառված է 23 անվանակարգերում:
Այսպիսով, մրցանակների վերջնական հանձնման արարողությունը, որը կորոնավիրուսի պատճառով կընթանա սահմանափակ մասնակցության ձևաչափով, նախատեսված է Լոս Անջելեսում սեպտեմբերի 19-ին: Այն կհյուրընկալի ամերիկացի դերասան Սեդրիկ the Entertainer-ը:
Facebook Forum