Թրամփի կողմնակիցների կողմից Կապիտոլիումը գրոհելուց մի քանի օր անց Ամերիկայում տեղի ունեցավ իշխանության սահուն անցում Թրամփից Ջո Բայդենին: Շուտով Կոնգրեսը հաստատեց կորոնավիրուսի դեմ պատվաստումների համար երկու տրիլիոն դոլար եւ ամերիկացիների մեծ մասին միանվագ 1400-ական դոլար հատկացնելու ծրագիրը:
Հանրապետականներն ասում են, թե զանգվածային այս հատկացումների ծրագիրը քիչ դեր է ունեցել ճգնաժամը հարթելու գործում:
‘’Այդ երկու տրիլիոնի միայն մեկ տոկոսն է գնացել պատվաստումներին, իսկ Սպիտակ տունը պարծենում է իր այդ ծրագրով’’, բողոքում է հանրապետական սենատոր Թիմ Սկոթը:
Իսկ վերլուծաբաններից, ինչպես օրինակ Քեյսի Բուրգաթն է ասում, ֆինանսավորումը դեմոկրատների հաջողության համար կարեւոր դեր է խաղացել:
Բայց ահա Բայդենի պաշտոնավարման առաջին շաբաթները Սենատում անցան ընդդմ Թրամփի իմփիչմենթի գործառույթներով, նրան մեղադրելով հունվարյան անկարգությունները հրահրելու մեջ:
Ու քանի դեռ օրենսդիրները ցուցաբերում էին դանդաղկոտություն, քաղաքականապես միավորված դեմոկրատական մեծամասնությամբ Կոնգրեսն ու Սպիտակ տունը, նոր նախագահի կառավարման ոգուն համապատասխան նոր երանգ հաղորդեցին խորհրդարանին:
‘’Քանի որ’’, ասում է Բրուքինգզի հաստատությունից Մոլի Ռեյնոլդզը, ‘’երբ խոսում է նախագահը, եւ հանրապետականները եւ դեմոկրատները լինում են համոզված, որ հենց դա է նրա դիրքորոշումը, ինչի մասին խոսում է, եւ որ չի կարող տեղի ունենալ վայրկենական փոփոխություն’’:
Եվ դա է այն մոտեցումը, որը Բայդենը պիտի շարունակի կիրառել, երբ Կոնգրեսում սկսվեն ենթակառուցվածքների շուրջ հավակնոտ ծրագրի հարցով քննարկումները: