Մատչելի հղումներ

Կոնգրես է ներկայացվել Պուերտո Ռիկոյին ամերիկյան նահանգի կարգավիճակ շնորհելու մասին օրինագիծ


Կոնգրեսի դեմոկրատները սկսել են Պուերտո Ռիկոյի օրենսդրական գործընթացը, որի նպատակը ԱՄՆ-ի կազմի մեջ մտնող այս տարածքին նահանգի կարգավիճակ շնորհելն է:

Օրենսդիրները հիշեցնում են, որ նոյեմբերին պուերտոռիկացիների մեծ մասն իր աջակցությունն է հայտնել այս հարցում: ԱՄՆ-ի նահանգի կարգավիճակ տալու օրինագիծը ներկայացրել են սենատոր Մարտին Հայնրիքը և Ներկայացուցիչների պալատի անդամ Դարեն Սոտոն:

Դրա համար անհրաժեշտ է, որ տարածքի բնակիչները քվեարկեն այդ առաջարկի օգտին, որից հետո այստեղ կանցկացվեն սենատորների ու Ներկայացուցիչների պալատի անդամների ընտրություններ:

Տարածքը նահանգի վերածելու մասին օրինագիծը պաշտպանել են Պուերտո Ռիկոյի կառավարիչը եւ կոմիսարը: Նրանք պնդում են, որ ԱՄՆ-ի դաշնային կառավարությունը Պուերտո Ռիկոյի քաղաքացիներին չի վերաբերվում այնպես, ինչպես ԱՄՆ-ի մյուս քաղաքացիներին, եւ որ այդ խնդիրը կարելի է լուծել ԱՄՆ-ի կազմի մեջ համարվող այս տարածքին նահանգի կարգավիճակ հատկացնելով:

Պուերտո Ռիկոն ԱՄՆ-ի նահանգ դարձնելու հարցը սակայն չի կարող երաշխավորված լինել, քանի որ դրա համար հարկավոր է լինելու Սենատում առնվազն 60 սենատորների աջակցությունը: Հանրապետականներն ունեն այն մտավախությունը, որ նահանգի վերածվելու դեպքում դեմոկրատ սենատորների թիվը կավելանան եւս երկուսով:

XS
SM
MD
LG