Մատչելի հղումներ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը


ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ՝ Հայաստանում ընթացող քաղաքական ճգնաժամի վերաբերյալ

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

''Միացյալ Նահանգների դեսպանությունը ուշադրությամբ հետևում է հայաստանյան ընթացիկ զարգացումներին, այդ թվում՝ համապատասխան շահագրգիռ կողմերի հայտարարություններին։ Մենք բոլոր կողմերին խրախուսում ենք հանդես բերել հանգստություն, զսպվածություն և խաղաղ ու առանց բռնության թուլացնել լարվածությունը։

Միացյալ Նահանգները, մեր ընդհանուր արժեքներին համահունչ սատարելով Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին, շեշտում է ժողովրդավարական հաստատությունների և գործընթացների կարևորությունը քաղաքական տարաձայնությունները երկխոսությամբ կարգավորելու ճանապարհին'':

Facebook Forum

XS
SM
MD
LG