Մատչելի հղումներ

Բանտարկություն Իրանում` Ադրբեջանին պաշտպանող ցույցերին մասնակցելու մեղադրանքով


Իրանը 3 տարվա ազատագրման է դատապարտել տեղի մի ադրբեջանցու, նրան մեղադրելով Հայաստանի հետ Ադրբեջանի վերջին դեպքերի ընթացքում ի նպաստ Ադրբեջանի բողոքի ակցիաներին մասնակցելու մեջ: Այս մասին ‘’Ամերիկայի Ձայն’’-ի պարսկական ծառայությունը տեղեկություններ է ստացել ինչ որ աղբյուրից: Նույն աղբյուրը պարսկական ծառայությանը հունվարի 8-ին տվել է հարցազրույց, ըստ որի Ուրմիա քաղաքի Իրանի հեղափոխական դատարանը Սալար Թահեր Աֆշարի փաստաբաններին այս մասին տեղեկացրել է բանավոր կերպով:

Նրա նկատմամբ երեք տարվա ազատազրկման դատավճիռ է կայացվել անօրինական մի հավաքի մասնակցելու եւ մեկ տարվա ազատազրկում` հակակառավարական քարոզչություն տարածելու մեղադրանքով:

Իշխանությունները Աֆշարին ձերբակալել էին անցյալ տարվա հուլիսի 16-ին, երբ նա միացել էր ադրբեջանական փողոցային ցույցերին ոչ միայն Ուրմիա, այլ նաեւ թուրք մեծամասնություն ունեցող մի շարք այլ քաղաքներում անցկացված ցույցերին: ‘’Ամերիկայի Ձայն’’-ի պարսկական ծառայությունն այդ օրերին տեղեկացրել էր ցույցերն Իրանի անվտանգության ուժերի կողմից ցրելու եւ ձերբակալություններ իրականացնելու մասին:

Իրանն անցյալ ամիս հինգ տարվա ազատազրկման է դատապարտել Իրանի ադրբեջանցի մեկ այլ թուրք ակտիվիստի` Ալի Ազիզիին, որը ըստ նրա փաստաբանների, ‘’պայքարել է ադրբեջանական փոքրամասնության նկատմամբ Իրանի իշխանությունների կողմից իրականացվող խտրականության դեմ’’:

Ինչպես Մեծ Բրիտանիայից գործող Փոքրամասնությունների իրավունքներ միջազգային կազմակերպությունն է տեղեկացնում, 85 միլիոն ազգաբնակչություն ունեցող Իրանում ադրբեջանցի թուրք բնակչության թիվը կազմում է 15 միլիոն: Իրանի ադրբեջանցի թուրքերը խոսում են մի բարբառով, որը Իրանի կառավարությունն արգելում է դասավանդել դպրոցներում այն մտավախությամբ, որ տեղի ադրբեջանցիների շրջանում այն կարող է խրախուսել անջատողական նկրտումները:

XS
SM
MD
LG