Մատչելի հղումներ

Խախտված հրադադարներ, ավերված բնակավայրեր. միջազգային լրատվամիջոցները՝ ԼՂ կոնֆլիկտի մասին


Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված միջազգային արձականքի մասին են խոսում արտասահմանյանորոշ լրատվամիջոցներ:

Ամերիկյան Fox News-ի հերթական անդրադարձը ԱՄՆ նախընտրական փուլում ԼՂ խնդրի ազդեցության մասին էր:Լրատվամիջոցը կարևորել է ամերիկահայ ընտրողների առանցքային դերը մի քանի փոփոխականնահանգներում`ընդգծելով, որ Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի միջև մրցապայքարն աճում է այդ պոտենցիալ որոշիչընտրատարածքների համար:

Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամթը իր հանրահավաքների ժամանակ երկու անգամ անձագանքել է հավաքին ներկա հայերիկոչերին՝ ասելով, որ իրենք կօգնեն հայերին ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: Դրան հաջորդել էր ԱՄՆմինջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված հրադադարը, որը չի պահպանվել:

Այդ մասին «The New York post» պարբերականը հիշեցրել է, որ Պետքարտուղար Մայք Պոմպեոն հորդորել է Հայաստանի ևԱդրբեջանի ղեկավարներին հասնել դիվանագիտական լուծմանը երկու ժողովուրդների միջև հակամարտությանկարգավորման հարցում, քանի որ երկու կողմերն էլ շարունակում են մարտերը ՝ չնայած ԱՄՆ միջնորդությամբ կնքվածհրադադարին:

Միջազգային մամուլի ուշադրությանն են արժանացել հատկապես Լեռնային Ղարաբաղում և հարևանությամբ գտնվողադրբեջանական բնակավայրերում ռմբակոծությունների հասցրած ավերածությունները:

«The New York Times»-ը ադրբեջանական Տերտեր բնակավայրից հաղորդել է, թե ինչպես են մարդիկ հուղարկավորում իրենցհարազատներին: Մեկնաբանելով կոնֆլիկտը՝ պարբերականը, մասնավորապես, գրել է. «Տարիներ շարունակ Ադրբեջանի ևՀայաստանի ղեկավարները պայմանավորվել էին հետաձգել քննարկումները Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքիկարգավիճակի շուրջ՝ կրքերի բորբոքումից խուսափելու համար: Բայց դա հանկարծ փոխվեց այս գարնանը, երբ Հայաստանիպոպուլիստ վարչապետը տարածքն անվիճելիորեն հռչակեց հայկական»:

Ըստ պարբերականի՝ մեկ ամիս առաջ սկսված մարտերը սպառնում են ձգվել դեպի Թուրքիա, որը Ադրբեջանի կողմից է, ևՌուսաստան, որը սատարում է Հայաստանին:

Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը թերթին ասել է, թե Բաքուն այլ քաղաքականություն էր ակնկալումՀայաստանի նոր կառավարությունից ղարաբաղյան հարցում, որին, սակայն, այդպես էլ ականատես չեղավ. «Բանակցայինգործընթացը վերջնականապես տապալվեց, երբ Հայաստանի վարչապետը հայտարարեց, թե Ղարաբաղը Հայաստան է»։

«New York Times»-ը նաև գրել է, որ թեև հստակ է, որ պատերազմը նախաձեռնողը Ադրբեջանն է, սակայն, վերլուծաբաններիկարծիքով, հայկական կողմի այդ ժողովրդահաճո հայտարարություններն էլ իրենց դերն են ունեցել»:

Բրիտանական «Financial Times» պարբերականի հրապարակման համաձայն՝ Հակամարտությունը շուտով կարող է հասնելանշրջելի ու վտանգավոր կետի: «Միջնորդները պետք է մեծացնեն ճնշումները, ժամանակի կորուստը կարող է սարսափելիհետևանքների հանգեցնել», -պարբերականին ասել է նախկինում բանակցային գործընթացի անմիջական մասնակից ՔերիՔավանոն:

Ամերիկացի դիվանագետի համոզմամբ՝ պատերազմաը կագնեցնելու համար Ռուսաստանն ամենամեծհնարավորություններն ունի , առավել ևս, որ այժմ Միացյալ Նահանգները նախագահական ընտրությունների վերջին փուլ էմտել։ Ամեն դեպքում, սակայն, դիվանագիտական ջանքերը պետք է համաձայնեցվեն խմբի բոլոր երեք անդամների միջև՝առավելագույն արդյունքի հասնելու համար։

«Washington post»-ը ևս անդրադարձել է հրադադարի պայմանավորվածություններին՝ արձանագրելով, որ Ալիևը դիմադրում էրհրադադարին:

«Ալիևը դեռ հավատում է մարտադաշտում իր մոտալուտ հաղթանակին, հայերն էլ հաստատակամ են շարունակել պայքարը՝թույլ չտալու ադրբեջանցիների մուտքը Լաչինի միջանցք։ Զինվորները կռիվը չեն դադարեցնի, քանի դեռ շարունակումըխոստանում է ավելի մեծ ձեռքբերումներ», -գրել է Washington post-ի վերլուծաբանը,առաջարկելով նահանգներին գնալհակառակ ճանապարհով։

XS
SM
MD
LG