Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Սենատում քննարկվում է Գերագույն դատարանի դատավորի պաշտոնում Բարեթի նշանակումը


ԱՄՆ-ի Սենատում երկուշաբթի օրը սկսվեցին երկրի Գերագույն դատարանի դատավորի պաշտոնում Էմի Քոունի Բարեթի նշանակումը հաստատելու նպատակով լսումներ: Քանի որ մինչեւ նոյեմբերյան նախագահական ընտրություններին շատ քիչ ժամանակ է մնացել, այս նշանակումը դարձել է քաղաքական լուրջ հակասությունների պատճառ Դեմոկրատական եւ Հանրապետական կուսակցությունների միջեւ:

Հանրապետականները խոստանում են այս պաշտոնում հաստատել իրենց խոսքերով ասած` ‘’մեծանուն այս կնոջը, դեմոկրատներն այս գործընթացն` անվանում ‘’ամոթալի’’: Նրանք պահանջում էին, որ Թրամփի կողմից նշանակումը հաստատելու կամ մերժելու շուրջ լսումներն անցկացվեին նախագահական ընտրություններից հետո: Այժմ պահանջում են, որ հաստատվելու դեպքում, Բարեթն ինքնաբացարկ հայտարարի նախագահական ընտրությունների արդյունքի շուրջ հնարավոր բողոքները Գերագույն դատարանում քննարկելու ժամանակ:

Այս պաշտոնում Բարեթի հաստատումը երկրի Գերագույն դատարանում կապահովի 6-ը 3-ի հարաբերակցությամբ հանրապետական մեծամասնություն, ինչը կարող է պահպանել հանրապետականների մեծամասնությունը մի քանի տասնամյակ, քանի որ դատավորներն այստեղ ընտրվում են ցմահ:

Հանրապետական կոնգրեսականները Սենատում ունեն փոքր մեծամասնություն, եւ ամենայն հավանականությամբ կհաստատեն նրա նշանակումը, մինչեւ դեմոկրատ Ջո Բայդընի հետ նախագահական ընտրություններում հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփի պայքարի ավարտը:

XS
SM
MD
LG