Մատչելի հղումներ

Ռուսաստանի, ԱՄՆ ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ


Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը, որոնք ներկայացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, խստորեն դատապարտում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփմանգծում տեղի ունեցող բռնության սրումը:

Մենք սգում ենք զոհերին և ցավակցում զոհվածների և վիրավորների ընտանիքներին:

Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները մասնակից զինված ուժերի միջեւ:

Մենք նաև կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին անհապաղ ստանձնել պարտավորություններ բարեխղճորեն և առանց նախապայմանների վերսկսել բանակցությունները հարցի կարգավորման շուրջ ԵԱՀԿ Մինսկիխմբի համանախագահների աջակցությամբ:

Facebook Forum

XS
SM
MD
LG