Մատչելի հղումներ

Էմանուել Մակրոնը նախատեսում է Լեռնային Ղարաբաղի հարցը քննարկել Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հետ


Macron
Macron

"Միջնորդների միջազգային իրավասու Մինսկի խումբը, որի մեջ մտնում են Ֆրանսիան, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները, զբաղվում է ԼՂ խնդրով: Մենք մեր գործընկերների հետ շփման մեջ ենք եղել առաջին ժամերից արտգործնախարարների մակարդակով և իմ մակարդակով: Այսօր երեկոյան այս թեմայով ես խոսելու եմՌուսաստանի նախագահ Պուտինի, և, կարծում եմ, վաղը` նախագահ Թրամփի հետ"- ասել է Ֆրանսիայի նախագահը Լատվիա այցի ընթացքում իր ասուլիսում:

"Ես արձանագրել եմ Թուրքիայի հայտարարությունները, որոնք կարծում եմ, անխոհեմ են ու վտանգավոր: Եվ սա հատկապես ասում եմ, Հայաստանը նկատի ունենալով, Ֆրանսիան խորապես մտահոգված է Թուրքիայի կողմից վերջին ժամերին արված պատերազմական հայտարարություններով, որոնք Ադրբեջանին ուղղորդում են դեպի Լեռնային Ղարաբաղը նորից նվաճելու, ինչը մեր կողմից անընդունելի է",- հավելել է Էմանուել Մակրոնը:

XS
SM
MD
LG