Մատչելի հղումներ

Ալեքսեյ Նավալնին դուրս է գրվել հիվանդանոցից, կվերդառնա լիովին ապաքինվելուց հետո


Կրեմլի հայտնի քննադատներից Ալեքսեյ Նավալնին դուրս է գրվել Բեռլինի հիվանդանոցից, որտեղ նա բուժումներ էր ստանում Սիբիրում անցյալ ամիս սուր թունավորումից հետո: Ինչպես ‘’Շարիտե’’ հիվանդանոցի կողմից հրապարակված հայտարարության մեջ է ասված, ‘’Նավալնիի առողջական վիճակը էականորեն բարելավվել է, ինչը թույլ է տալիս նրան դուրս գրել հիվանդանոցից’’:

Հենվելով հիվանդի առողջացման ընթացքի եւ ներկա առողջական վիճակի վրա` բուժող բժիշկները հավատացած են, որ լիակատար բուժումը հնարավոր է’’:

‘’Սակայն սուր թունավորման երկարաժամկետ ազդեցության հետեւանքների մասին խոսելը դեռեւս վաղ է’’, ասված է նույն հայտարարության մեջ:

Բեռլինը հիշեցնում է, որ Գերմանիայում, Ֆրանսիայում ու Շվեդիայում անցկացված բժշկական թեստերը ցույց են տվել, որ Նավալնին թունավորվել է ‘’Նովիչոկ’’ անվանումը կրող թույնով, ինչի համար Արեւմուտքը բացատրություններ է պահանջում Ռուսաստանից:

Մոսկվան հայտարարում է, թե դեռեւս հարկավոր են հանցագործությունն ապացուցող փաստեր, եւ հրաժարվում է սկսել հետաքննություն այս հարցով: Իրականացվում է միայն նախաքննություն:

Կրեմը բացառում է իր կողմից որեւէ մասնակցություն:

Նավալնին ավելի վաղ ասել էր, որ ինքը Ռուսաստան կվերադառնա բավականաչափ ապաքինվելուց հետո:

XS
SM
MD
LG