Մատչելի հղումներ

Եթե թույլատրեն COVID-19 պատվաստանյութ մշակող AstraZeneca-ին շարունակել փորձարկումները, մինչև տարեվերջարդյունքը պարզ կլինի


Բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության կողմից կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկման դադարեցումըպատվաստվածներից մեկի մոտ բացասական արձագանքից հետո «արթնազանգ» էր, բայց դա չպետք է հուսահատեցնիհետազոտողներին, ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր գիտնականը:

«Սա արթնացման կոչ է՝ հասկանալու, որ կլինիկական զարգացման մեջ կան վերելքներ և վայրէջքներ, և մենք պետք էպատրաստ լինենք դրանց: Մենք չպետք է հուսահատվենք: Նման բաներ լինում են», - ասել է Սումյա Սվամինաթանը:

Աշխարհում արդեն 900.000 մարդու կյանք խլած վիրուսին վերջ տալու համար մշակվող պատվաստանյութերիցամենահեռանկարայինը, ըստ ԱՀԿ-ի, AstraZeneca-ի տարբերակն էր, որը մշակվում էր Օքսֆորդի համալսարանի հետ ԱՄՆ-ումև Մեծ Բրիտանիայում:

Ընկերության գործադիր տնօրեն Պասկալ Սորիոտի փոխանցմամբ՝ մինչև տարվա վերջ պարզ կլինի՝ արդյոք AstraZeneca-իփորձնական պատվաստանյութը կորոնավիրուսից կպաշտպանի մարդկանց: Իսկ փորձարկումները տեղի կունենան, եթե բրիտանական դեղագործին թույլատրվի վերսկսել գործընթացը:

Հաղորդվում է, որ պատվաստանյութից վատացած մասնակիցը տառապում էր նյարդային ախտանիշներով, որոնք կապվածէին ողնաշարի հազվագյուտ բորբոքային խանգարման հետ:

AstraZeneca-ի գործադիր տնօրենը նշել է, որ փորձարկումների ընթացքում իրենք տեղյակ չեն եղել կամավորի ախտորոշմանմասին:

«Մենք պետք է համբերատար լինենք և ճիշտ գործենք: Տվյալ անձի առողջական վիճակի շուրջ լիարժեք աշխատանք էտարվում, որից հետո բժիշկներն ու փորձագետները վերլուծություն կանեն և կուղարկեն Անվտանգության Կոմիտե: Այնտեղիցմեզ կասեն՝ վերսկսել փորձարկումները, թե ոչ: Որոշումը նրանց ձեռքում է, և մենք այժմ ոչինչ չենք կարող անել ավելինիմանալու համար»,-ասել է նա:

ԱՄՆ-ի Ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն դոկտոր Էնթոնի Ֆաուսիի խոսքով՝ արտասովորոչինչ չկա, որ AstraZeneca-ն դադարեցրել է պատվաստանյութի փորձարկումը անվտանգության վերանայման համար, բայցցավալի է մասնակիցներից մեկի առողջական «լուրջ անբարենպաստ» վիճակը:

«AstraZeneca ընկերության փորձարկվող պատվաստանյութը լուրջ անբարենպաստ ազդեցություն է ունեցել, ինչը նշանակում է,որ կասեցվել է մնացած կամավորների գրանցումը մինչև հստակ կպարզվի, թե ինչ է տեղի ունեցել»,-ասել է Ֆաուչին:

Միացյալ Նահանգները ներդրել է ավելի քան 10 միլիարդ դոլար վեց ընկերություններում, որոնք պոտենցիալպատվաստանյութեր են մշակում: Մայիսին ԱՄՆ-ն հայտարարեց, որ AstraZeneca-ին 1,2 միլիարդ դոլար կվճարի իրհավանական պատվաստանյութի առնվազն 300 միլիոն չափաբաժնի համար:

XS
SM
MD
LG