Մատչելի հղումներ

Հանրապետական պատվիրակները պատրաստվում են հաստատել նախագահ Թրամփի թեկնածությունը գալիք ընտրություններում


Հանրապետական պատվիրակ Շիրլեն Օստրովը համավարակից ի վեր առաջին անգամ է լքում դեմոկրատների կողմից ղեկավարվող Հավային:

"Մեր տնտեսությունը քանդվել է, զբոսաշրջիկներ չկան, ռեստորանները փակ են: Մարդիկ կարծում են, որ սա չէ լուծումը",- ասում է նա:

Ավանդաբար դեմոկրատների կողմից ղեկավարվող Օրեգոն նահանգում, ուր երեք ամիս է ինչ շարունակվում են ռասայական խտրականության դեմ "Սևերի կյանքն արժեք ունի" կոչով ցույցերը, նույնպես հանրապետական լինելը հեշտ չէ: Օրեգոնի պատվիրակ Բիլ Քուրիերն ասում է, որ նախագահն արել է հնարավորինը՝ ցույցերը դադարեցնելու համար:

"Երբ նախագահն առաջարկեց Փորթլենդում անկարգությունները դադարեցնել ազգային և դաշնային մեջոցներով և քաղաքապետն ու նահանգապետը նրան քննադատեցին, դա դուր չեկավ տեղի բնակիչներին",- ասում է նա:

Հանրապետական պատվիրակները պատրաստվում են հաստատել նախագահ Թրամփի թեկնածությունը գալիք ընտրություններում
please wait

No media source currently available

0:00 0:01:52 0:00


Դեմոկրատներն էլ իրենց հերթին պնդում են, թե նախագահ Թրամփի գործողությունները բացասաբար են ազդել, թե՛ համավարակի և թե՛ ռասայական խտրականության դեմ անցկացվող ցույցերի վրա:

Թեև ազգային հարցումների տվյալների համաձայն դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենն այժմ առջևում է, այնուամենայնիվ, հանրապետականների շրջանում Դոնալդ Թրամփը ժողովրդականություն է վայելում:

Քանզասի պատվիրակ Մայք Քուքելմանի խոսքերով, Դեմոկրատական կուսակցության համագումարի ժամանակ ոչ մի նորություն չի հնչել:

"Բայդենի ասածի մեծ մասը պարզապես քննադատություն էր նախագահի հասցեին: Նա չասաց, թե ինչ է անելու ինքը և իր վարչակազմը ընտրվելու դեպքում",- ասում է նա:

336 պատվիրակներ հրավիրվել են Սպիտակ տուն՝ դիտելու, թե ինչպես է նախագահ Թրամփն ընդունում իր կուսակցության առաջադրումը որպես նախագահի թեկնածու գալիք ընտրություններում:

XS
SM
MD
LG