Մատչելի հղումներ

Վերջին 86 տարվա մեջ առաջին անգամ մահմեդականներն աղոթեցին Սուրբ Սոֆիա տաճարում


Hagia Sophia
Hagia Sophia

Առաջին անգամ վերջին 86 տարվա մեջ Ստամբուլի Սուրբ Սոֆիա տաճարոը գործեց որպես մզկիթ: Թուրքիայի նախագահ Էրդողանը հազարավոր մահմեդականների հետո ուրբաթօրյա աղոթքով տաճարի վերաբացման մեկնարկը տվեց: Եվ հենց Ղուրանից նրա ընթերցմամբ էլ աղոթքի կոչը հնչեց այլևս մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի մինարեթներից:

Ավելի վաղ Թուրքիայի պետական խորհրդի նախաձեռնությամբ երկրի գլխավոր դատարանը չեղարկել էր պատմական տաճարը թանգարանի վերածելու 1934 թվականի որոշումը և մզկիթի կարգավիճակ տվել Սուրբ Սոֆիային:

Այդ որոշումը համընկնում է պատմական ժառանգության հուշարձանները մզկիթների վերածելու Թուրքիայի նախագահի կոչին՝ հաշվի չառնելով միջազգային լայն քննադատությունը` ներառյալ ԱՄՆ-ից և ուղղափառ քրիստոնյա առաջնորդներից:

XS
SM
MD
LG