Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի պաշտոնական դիրքորոշումը` տիեզերագնացության հարցում


«Տիեզերական ճանապարհորդությունը միայն ճարտարագիտության նվաճում չէ: Այն նաև ժողովրդի տեսլականի, նրա կամքի ուժի, աշխարհում իր տեղը զբաղեցնելու բարոյական ձգտում է»: Այս մասին է հայտարարել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:

2020 թվականի մայիսի 30-ին երկու տիեզերագնացների մասնակցությամբ SpaceX Crew Dragon-ի տիեզերանավի հաջող թռիչքից հետո նախագահ Դոնալդ Թրամփը բարձր գնահատեց «ՆԱՍԱ-ի և SpaceX-ի միջև կարեւոր գործընկերությունը»:

Թրամփը նշել է, որ այդ թռիչքը հուզիչ ու շրջադարձային պահ է հանդիսացել ամերիկյան տիեզերական հետազոտությունների և ՆԱՍԱ- ի համար:

Այս գործակալությունն այժմ ձեռնամուխ կլինի մարդկության ամենաբարդ, համարձակ ամենախիզախ առաքելություններին», ասել է Թրամփը:

ՆԱՍԱ-ի ‘’Արտեմիս’’ անվանումը կրող նախագիծը նպատակ ունի ամերիկացի տիեզերագնացներին 2024 թվականին վերադարձնել լուսին, որտեղ կառուցվելու է հարթակ` դեպի Մարս ճամփորդություններն ապահովելու համար:

‘’Ամերիկան հայտնագործություններին լծված երկիր է, որի նպատակն է գտնել առեղծվածների բացատրությունը, հայտնաբերել անհայտները, բացահայտել կյանքի առավելագույն հնարավորությունները: Հանուն մեր երկրի, մեր երեխաների ու հանուն մարդկության երթը դեպի աստղերը, դեռեւս առջեւում է’’, ասել է Թրամփը:

XS
SM
MD
LG