Մատչելի հղումներ

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 736 նոր դեպք․ ապաքինվել է 205, մահացել 6 քաղաքացի


ՀՀ-ում հունիսի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 24 645 դեպք, որոնցից 13 116-ն` առողջացած: Այս մասին նշված է ՀՀ ԱՆ վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

COVID-19-ի հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10 964 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 109 173 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 736 նոր դեպք և 205 առողջացած։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 426 (ավելացել է ևս 6-ով) դեպք: ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մահացած պացիենտները եղել են 33, 85 տարեկան տղամարդիկ և 83, 87, 81, 80 տարեկան կանայք։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Արձանագրվել է մահվան ևս 6 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 139 է։

Facebook Forum

XS
SM
MD
LG