Մատչելի հղումներ

Էլիզաբեթ Ուորրենը դրամահավաք է կազմակերպելու Ջո Բայդենի օգտին


Նյու Յորք Թայմս լրատվականի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ի դեմոկրատական սենատոր Էլիզաբեթ Ուորրենը համաձայնել է դրամահավաք կազմակերպել՝ ի նպաստ Ջո Բայդենի նախագահական ընտրարշավի:

Ուորրենը համացանցի միջոցով դրամահավաքը կիրականացնի հունիսի 15-ին, ինչի մասին լրատվականին տեղեկացրել են երեք անանուն աղբյուրներ:

Սենատորի խոստումն այն մասին, որ ինքը դրամահավաք չեր իրականացնի հեռախոսազանգերի կամ խոշոր նվիրատուների միջոցով, հանդիասնում էր իր իսկ ընտրարշավի հիմնական հատկանիշներից մեկը:

Մասսաչուսեթսի սենատորը բազմիցս քննադատել է այն թեկնածուներին, ովքեր գումար են ընդունեմ խոշոր նվիրատուներից և ասել թե «նրանք իրենց ժամանակը վաճառում են գումարի դիմաց»:

Թե՛ Ուորրենի և թե՛ Բայդենի խոսնակները մերժել են, որևէ տեղեկություն հաղորդել այս մասին:

XS
SM
MD
LG