Մատչելի հղումներ

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ՝ վերջին զարգացումներ

ԱՄՆ-ը օգնություն է տրամադրում Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում

ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի շրջանակում նախատեսում է օգնություն ցուցաբերել Հայաստանին:

Այդ նպատակով ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը և Միջազգային զարգացման գործակալությունը նախատեսում են Հայաստանին տրամադրել 1.1 միլիոն ԱՄՆ դոլար: Օգնությունը կուղվի Հայաստանում առողջապահության ոլորտի բարելավմանը, մասնավորապես լաբորոտոր համակարգերի զարգացմանը, կորոնավիրուսի դեպքերի բացահայտման հնարավորությունների մեծացմանը, փորձագիտական շրջանակների աջակցությանն ու մի շարք այլ ոլորտներին:

Պետքարտուղարությունն ընդգծում է, որ վերջին 20 տարիների ընթացքում Միացյալ Նահանգները որպես օգնություն Հայաստանի առողջապահության ոլորտի զարգացմանն է տրամադրել 106 միլիոն դոլար, իսկ ընդհանուր օգնության չափը կազմում է 1,57 միլիարդ դոլար:

Բացի Հայաստանից, ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը համաճարակի դեմ պայքարի համար նախատեսում է օգնություն տրամադրել բազմաթիվ այլ երկրների առողջապահության ոլորտներին: Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում Հայաստանի հարևան երկրներ Ադրբեջանն ու Վրաստանը կստանան համապատասխանաբար 1.7 միլիոն ու 1.1 միլիոն դոլար օգնություն:

Նյու Յորքի հսկայական «Javits» կենտրոնը վերածվել է հիվանդանոցի

Նյու Յորքի հսկայական «Javits» կենտրոնը վերածվել է հիվանդանոցի
please wait

No media source currently available

0:00 0:00:53 0:00

Կորոնավիրուսով հիվանդ քահանան կոչ է հղել հիվանդանոցից

Կորոնավիրուսով հիվանդ քահանան կոչ է հղել հիվանդանոցից
please wait

No media source currently available

0:00 0:01:30 0:00

Այս պահին աշխարհում.

կորոնավիրուսով վարակված է 737,929 մարդ

կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 35,019 մարդ​

կորոնավիրուսից բուժվել է 156,507 մարդ

Ջոնս Հոփքինզի Համալսարան՝ ինտերակտիվ քարտեղ

բեռնել ավելին

Facebook Forum

XS
SM
MD
LG