Մատչելի հղումներ

Ամերիկան եւ Հյուսիսային Կորեան հետաքրքրված են բանակցություններում՝ վերլուծաբաններ


Արտաքնապես թվում է՝ գործընթացը փակուղու մեջ է՝ Հյուսիսային Կորեան ամիսներ անց ի վերջո բանակցային սեղանի շուրջ նստեց ու անմիջապես հեռացավ.

«Բանակցությունների ձախողման միակ պատճառը ԱՄՆ-ի անփոփոխ դիրքորոշումն է», - նշում է Հյուսիսային Կորեայի պատվիրակության ներկայացուցիչ Քիմ Մյոնգ Գիլը:

Նման պահվածքը սակայն նորություն չէ՝ Հյուսիսային Կորեայի բանակցողների համար բանակցությունները լքելը դարձել է տարիների ավանդույթ: Դոնալդ Թրամփը այս ավանդույթի մեջ նորություն մտցրեց՝ ավելի վաղ, 2018-ին, երբ ինքը լքեց բանակցությունները.

«Որոշել եմ դադարեցնել Սինգապուրում նախատեսված գագաթաժողովը», - գրել էր ԱՄՆ-ի նախագահը:

Շաբաթներ անց Թրամփն ի վերջո հանդիպեց Քիմին, սակայն, Հանոյում, արդեն երկրորդ հանդիպման ընթացքում, Թրամփը վաղաժամ դադարեցրեց հանդիպումը, որոշում, որը շփոթեցրել էր երեք օր այդ հանդիպման համար երկաթուղով ճանապարհորդած Քիմին:

Այս անգամ հյուսիսկորեական պատվիրակության գործողություններն ընդամենը խաղ են, համոզված է Յոնսեի համալսարանի վերլուծաբան Բոնգ Յոնգշիկը. «Նրանք կրկնօրինակում են Թրամփին, կարծես ասելով՝ դուք մեզ ապտակ հասցրեցիք Հանոյում, մենք ի պատասխան այս անգամ կվերադարձնենք ապտակը»:

Ուստի երկու կողմերն էլ ցանկանում են բանակցել, նշում են վերլուծաբանները:

«Թրամփի համար Հյուսիսային Կորեայի հետ գործարքը քաղաքական նվաճում կլիներ եւ կարծում եմ այդ պատժառով է Քիմը բարձրացնում խաղադրույքնրը», - նշում է Լոնդոնի թագավորական քոլեջի փորձագետ Ռամոն Պաչեչո Պարդոն:

ԱՄՆ-ի նախագահն արդեն իսկ նշել է, որ դեմ չէր լինի հանդիպել Քիմի հետ, սակայն, հյուսիսկորեացիներն, ըստ փորձագետների, փորձում են հասկացնել, որ նրանք գործարք են ակնկալում հենց Դոնալդ Թրամփի, այլ ոչ թե նրա աշխատակազմի ներկայացուցիչների հետ: Իսկ իր ներկայացումները հյուսիսկորեական պատվիրակությունը փորձում է շոշափելի դարձնել՝ խոստանալով «ցնցող գործողություններ», եթե ԱՄՆ-ը չփոխի դիրքորոշումը:

Facebook Forum

XS
SM
MD
LG