Մատչելի հղումներ

Զոհրաբ Մնացականյանը գոհ է Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ Ջոն Բոլթոնի հետ անցկացված քննարկումից


Հայաստանի արտգործանախարար Զոհրաբ Մնացականյանը ԱՄՆ-ի մայրաքաղաք կատարած այցի ընթացքում հինգշաբթի օրը հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ:

Նա գոհունակություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ ՝՝դրական, ծավալուն և հետաքրքիր քննարկում՛՛ անցկացնելու համար: Մնացականյանը թվիթերյան իր էջում գրել է, թե իրենք քննարկել ենք Հայաստանի ու տարածաշրջանային խաղաղության և անվտանգության հարցերը, ինչպես նաև ԱՄՆ-ի ու Հայաստանի միջև երկկողմ համագործակցությունը:

՝՝ԱՄՆ-ը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, կարևոր դեր է խաղում՝ Ռուսաստանի ու Ֆրանսիայի հետ միասին», գրառումն այսպես է ավարտել Մնացականյանը:

XS
SM
MD
LG