Մատչելի հղումներ

Երևանում հարձակման է ենթարկվել Հրանտ Մարգարյանը


Ազատության հրապարակում հարձակման է ենթարկվել ՀՅԴ գործիչ Հրանտ Մարգարյանը, ով այնտեղ զբոսնում էր իր թոռների հետ։ Տեղում գտնվող «Երկիր մեդիա»-ի թղթակիցը ահազանգել է ոստիկանություն։

ՀՅԴ Բյուրոն խստորեն դատապարտել է տեղի ունեցածը իր հայտարարության մեջ՝ պահանջելով իշխանություններից և իրավապահ մարմիններից ամենակարճ ժամկետում գնահատական տալ Հրանտ Մարգարյանի հետ տեղի ունեցածի առնչությամբ, օրենքի ամբողջ խստությամբ պատժել մեղավորներին և ընդմիշտ վերջ տալ նման գործելաոճին։

Facebook Forum

XS
SM
MD
LG