Մատչելի հղումներ

Amnesty International. Մադուրոն մարդկության դեմ հանցանքներ է գործել


Վենեսուելայի անվտանգության ուժերը համակարգված կերպով «չեզոքացրել եւ ոչնչացրել են» բոլոր այն մարդկանց, ովքեր նույնիսկ կասկածվել էին նախագահ Նիկոլաս Մադուրոյին հակադրվելու մեջ, հայտարարել է միջազգային անվանի իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը: Հայտարարության համաձայն, հատկապես շատ էին նման դեպքերը երկրի առավել աղքատ շրջաններում:

«Նիկոլաս Մադուրոն օգտագործել է պետական կառույցներ՝ անվտանգության ուժերն ու դատաիրավական կառույցները, որպեսզի լռեցնի բոլոր հակադիր ձայները, ազատազրկի՝ նրանց նկատմամբ հաճախ ծայրահեղ բռնություն օգտագործելով, սպանի բոլոր բողոքավորներին», - հայտարարել է Amnesty International կազմակերպության Ամերիկայի տարածաշրջանի տնօրեն Էրիկա Գուեվարա-Ռոզասը:

Amnesty International-ը կոչ է անում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը դիմել Հաագայում Միջազգային դատարան, որպեսզի քննություն բացվի Մադուրոյի կառավարության դեմ:

Հիշեցնենք, Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Հուան Գուայդոն, օգտագործելով երկրի խորհրդարանի ղեկավարի իրեն տրված լիազորությունները, Մադուրոյի վերընտրությունը կեղծված որակելով, իրեն նախագահ է հռչակել: Մադուրոն սակայն, մինչ օրս մնում է իշխանության ղեկին՝ օգտվելով երկրի զինված ուժերի աջակցությունից:

Facebook Forum

XS
SM
MD
LG