Մատչելի հղումներ

Շվեդիան վերաբացում է Ասանժի դեմ բռնաբարության գործը


2011-ին Սթոքհոլմում անցած Վիքիլիքսի համաժողովից հետո Ջուլիան Ասանժին երկու կանայք բռնաբարության մեջ մեղադրեցին: Չհամաձայնելով մեղադրանքի հետ, նա ապաստան ստացավ Բրիտանիայում Էկվադորի դեսպանատանը, իսկ Շվեդիայի դատախազությունը 2017-ին հանեց մեղադրանքները: Սակայն, երբ ապրիլին Էկվադորը զրկեց Ասանժին ապաստանից, կանանցից մեկը դիմեց գործը վերաբացելու խնդրանքով:

«Նախնական հետաքննությունն ուսումնասիրելուց հետո, իմ գնահատմամբ հիմք կա կասկածելու Ջիլիան Ասանժին բռնաբարության մեջ», - հայտարարել է Շվեդիայի հանրային մեղադրանքի փոխտնօրեն Էվա-Մարիա Փերսոնը:

Ասանժը հերքում է մեղադրանքները, իսկ Վիքիլիքսի հայտարարության մեջ ասված է, որ վերաբացված գործը թույլ կտա Ասանժին ձերբազատվել մեղադրանքից:Այժմ Ասանժին Բրիտանիայից խնդրում է իրեն հանձնել ինչպես Միացյալ Նահանգները, որտեղ նրան հաքերային գործողությունների մեջ են մեղադրում, այդպես էլ՝ Շվեդիան: Ասանժը հայտարարել է, որ բողոքարկելու է Միացյալ Նահանգներին հանձնելու որոշումը:

«Անշուշտ, Ասանժն անհանգստանում է, որ ԱՄՆ-ում իտեն կպահեն մենախցում եւ որ նոր մեղադրանքներ կավելացնեն, երբ նա այնտեղ գտնվի», - նշում է իրավաբան Էնթոնի Հանրեթին:

Շվեդիայի օրենքի համաձայն, Ասանժին որպես մեղադրանք ներկայացված բռնաբարության հանցանքի համար վաղեմության ժամկետը լրանում է 2020 թվականի օգոստոսին, այնպես որ, փորձագետների կարծիքով, հնարավոր է Շվեդիան խնդրի Բրիտանիային արագացնել հանձնման գործընթացը:

Facebook Forum

XS
SM
MD
LG