Մատչելի հղումներ

«Համաշխարհային առաջնորդության հիմնադրամ»-ի պատվիրակությունը հիացած է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությամբ


ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով Հայաստան ժամանած «Համաշխարհային առաջնորդության հիմնադրամ»-ի պատվիրակության անդամները հիացած են Հայաստանում 2018թ. տեղի ունեցած թավշյա հեղափոխությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին մայիսի 13-ին ՀՀ նախագահի նստավայրում լրագրողների հետ զրույցում ասաց Շվեյցարիայի նախկին նախագահ, պատվիրակության անդամ Միշելին Կալմի-Ռեյը:

«Մենք այստեղ ենք Հայաստանի նախագահի հրավերով: Երեկ հանդիպում ենք ունեցել Արտաքին գործերի նախարարի հետ, պատրաստվում ենք հանդիպումներ ունենալ այլ պաշտոնյաների հետ, Ազգային ժողովի նախագահի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Մենք նախկին պաշտոնյաներ ենք, որ եղել ենք Հայաստանում տարբեր առիթներով, այսպիսով, մենք բոլորս տեղեկություններ ունենք Հայաստանի վերաբերյալ, մենք բոլորս սիրում ենք երկիրը, և մենք հիացած ենք նրանով, ինչ դուք արեցիք: Խաղաղ հեղափոխություն, որի ընթացքում ոչ ոք չսպանվեց, և հիմա դուք փորձում եք կառուցել իրապես հրաշալի, ժողովրդավար պետություն: Մենք դրանով հիացած ենք, այդ պատճառով էլ այստեղ ենք»,- ասաց Կալմի-Ռեյը:

Խաղաղապահ առաքելությունների հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Հերվե Լադսուսը նշեց, որ իրենք Հայաստան են ժամանել հասկանալու, թե ինչով կարող են աջակցել Հայաստանի ղեկավարությանն ու ժողովրդին:

«Մենք այստեղ ենք նախագահի խնդրանքով` առաջին հերթին լսելու, թե ինչ է տեղի ունենում, և հասկանալու, թե ինչպես կարող ենք մենք աջակցել, որպեսզի անցյալ տարի տեղի ունեցածից մաքսիմալ հաջողություններ քաղեք»,- նշեց Լադսուսը:

1989-1992 թթ. ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Թոմաս Փիքերինգը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց այցի արդյունքների մասին խոսելը դեռ վաղ է:

«Դեռ վաղ է խոսել մեր այցի արդյունքների մասին: Մենք այստեղ ենք օգտակար լինելու համար որքանով կարող ենք, բայց ի վերջո սա ձեր երկիրն է, և ձեր ժողովուրդն ու ղեկավարներն են որոշում ինչ անել, մենք կարող ենք միայն նոր գաղափարներով օգնել, որոնք կօգնեն իրենց բացահայտել հին գաղափարները»,- ասաց Թոմաս Փիթերինգը:

«Համաշխարհային առաջնորդության հիմնադրամ»-ի բոլոր անդամները պետությունների կամկառավարությունների նախկին ղեկավարներ, բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրածանձինք են: 2006-2013 թվականներին հիմնադրամի խորհրդի անդամ է եղել Արմեն Սարգսյանը:

Շահույթ չհետապնդող, անկախ այս կառույցը ողջ աշխարհում աջակցում է քաղաքականառաջնորդներին՝ նրանց համար հասանելի դարձնելով նախկին ղեկավարների փորձառությունը: 2004 թվականին հիմնադրումից ի վեր՝ «Համաշխարհային առաջնորդության հիմնադրամ»-ըխորհրդատվություն է մատուցել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տարածաշրջանայինանվտանգությունը, անվտանգության ոլորտի արդիականացումը, ահաբեկչականկազմակերպություններին դիմակայումը և գերիների ազատ արձակումը, քաղաքականհաշտեցումն ու միջազգային համաձայնագրերի կիրառումը, ընտրություններն ու տնտեսականբարեփոխումները, առևտուրն ու ռեսուրսների կառավարումը, ժողովրդավարականինստիտուտների զարգացումը, հումանիտար օգնության հասանելիությունը, հակամարտությունների կառավարումը և այլն:

Կազմակերպության գործող անդամների շարքում են ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարԽավիեր Սոլանան, Ֆրանսիայի նախկին վարչապետ Ժան-Պիեր Ռաֆարենը, Առևտրիհամաշխարհային կազմակերպության նախկին գլխավոր տնօրեն Մայք Մուրը, Շվեդիայինախկին վարչապետ և արտգործնախարար Կարլ Բիլդտը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարինախկին առաջին տեղակալ Լուիզա Ֆրեշետը, Գանայի նախկին նախագահ Ջոն Կուֆուորը, ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Դոնալդ Մըք Հենրին, Իսպանիայի նախկինարտգործնախարար Անա Պալասիոն, Ավստրալիայի նախկին վարչապետ Քևին Ռադը, Լատվիայի նախկին նախագահ Վայրա Վիկե-Ֆրեյբերգը և այլք:

XS
SM
MD
LG