Մատչելի հղումներ

Դոնալդ Թրամփը՝ նոր դժվարությունների առջեւ


Trump
Trump

Անշարժ գույքի ոլորտում գործող հաջողակ գործարար՝ սա էր 1980-1990-ականների Դոնալդ Թրամփի կերպարը: Սակայն, այդ ընթացքում Թրամփը մեկ միլիարդից ավելի կորուստ է հայտարարագրել, ինչի շնորհիվ 10-ից 8 տարի եկամտահարկ ընդհանրապես չի վճարել:

Այսօր նա ամերիկյան պատմության մեջ միակ նախագահն է, ով հրաժարվում է հրապարակել նախկին տարիների իր հարկային հայտարարագրերը:

«Հնարավոր է, դրանք ցույց կտան, որ նա այնքան հարուստ չէ, որքան ներկայանում էր, ինչը վնասում է իր նախընտրական կերպարին», - նշում է վերլուծաբան Ռուդի Մեհրբանին:

Ընդդիմադիր դեմոկրատ օրենսդիրները պահանջում են հրապարակել Թրամփի հայտարարագրերը, որպեսզի պարզեն՝ արդյոք ԱՄՆ-ի նախագահը չունի արտերկրում բիզնես շահերի բախում եւ արդյոք 2017 թվականին հարկերն արդար է վճարել: Թրամփը հրաժարվում է բացահայտել 2017-ի իր հարկերը.

«Նրանք ցանկանում են տեղեկանալ իմ բոլոր գործարքներին: Կարծում եմ, 35 միլիոն դոլար ծախսելով, Ռոբերտ Մյուլլերն ի վերջո ստուգել է նաեւ իմ հարկերը, որոնք, ի դեպ, հիանալի վիճակում են»:

Այս շաբաթ Կոնգրեսի ստորին պալատի դեմոկրատական մեծամասնությունը պահանջել է իրեն տրամադրել հատուկ քննիչ Ռոբերտ Մյուլլերի ռուսական միջամտության զեկույցի չխմբագրված տարբերակը, պահանջ, որի դեմ Սպիտակ տունն օգտագործել է վետոյի իր իրավունքը: Դատաիրավական հանձնաժողովի նախագահ կոնգրեսական Ջերի Նադլերի խոսքով, երկիրը սահմանադրական ճգնաժամի մեջ է:

«Նման իրավիճակում իշխանությունների նկատմամբ վստահությունը նվազում է՝ մարդիկ տեսնում են, որ գործ անելու փոխարեն իշխանությունների տարբեր ճյուղերը միմյանց դեմ են պայքարում եւ դա նոր թեկնածուների համար հնարավորություններ է բացում», - նշում է վերլուծաբան Թոդ Բելթը:

Կոնգրեսի ստորին պալատի նախագահ դեմոկրատ Նենսի Փելոսին այս պայմաններում հայտարարել է, որ Դոնալդ Թրամփն իր գործողություններով փորձում է դրդել դեմոկրատներին իր նկատմամբ սկսել իմպիչմենտի գործընթացը, որը թույլ կտա Թրամփի ընտրողներին միավորվել իրենց թեկնածուի շուրջ:

Facebook Forum

XS
SM
MD
LG