Մատչելի հղումներ

Նախկին խորհրդային երկրները հետեւում են Հայաստանի ու Ուկրաինայի հաջողություններին՝ վերլուծաբաններ


Որքան հաջողակ լինեն Հայաստանն ու Ուկրաինան ժողովրդավարացման իրենց ճանապարհին, այնքան շուտ նրանց օրինակին կհետեւեն հետխորհրդային մյուս երկրները, այս մասին «Настоящее Время» հեռուստաալիքի եթերում հայտնել են վերլուծաբանները:

«Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայության աշխատակից Ֆրանակ Վյաչորկայի խոսքով, Բելառուսում շատերը ոգեւորված էին Հայաստանի եւ Ուկրաինայի իրադարձություններով եւ ուշադիր հետեւում են այդ երկրներում տեղի ունեցող զարգացումներին: Վիլնյուսում Freedom House կազմակերպության ներկայացուցիչ Վիտիս Յուրքոնիսի կարծիքով, Խորհրդային Միության տապալումից հետո թե՛ Եվրոպայում եւ թե՛ նախկին խորհրդային երկրներում սպասումները չափից շատ բարձր էին.

«Կովկասի պետությունները՝ Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը բալթյան երկրների ցուցանիշներ չունեցան: Նույնը կարելի է ասել Մոլդովայի եւ Բելառուսի մասին: Դրանք չդարձան Չեխիա, իսկ Ուկրաինան Լեհաստան չէ: Ի սկզբանե շատ բարձր սպասումներ կային, սակայն, ցավոք, չկար որեւէ ճանապարհային քարտեզ»:

Այսօր ակնկալել, որ Եվրամիությունն իր կազմի մեջ նոր երկրներ կընդունի, իրատեսական չէ, կարծում է Յուրքոնիսը: Հենց Բրյուսելի եւ Վաշինգտոնի ներքին խնդիրների վրա կենտրոնացումն է դրդում Հայաստանին առաջին հերթին հարաբերություններ զարգացնել Մոսկվայի հետ, նշում է վերլուծաբան Էմիլ Սանամյանը.

«Հայ նոր կառավարության մոտ տպավորություն է, որ ԱՄՆ-ում եւ Եվրամիությունում այնքան էլ մեծ չէ հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ: Արեւմուտքի կողմից հետաքրքրության բացակայության պայմաններում բնական էր, որ Փաշինյանը փորձելու է հարաբերություններ կառուցել Պուտինի հետ»:

Facebook Forum

XS
SM
MD
LG