Մատչելի հղումներ

Նախագահ Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Թայվանի նախագահի հավանական թեկնածու գործարարին 


ԱՄՆ-ի նախագահի ու թայվանցի գործարար Թերի Գոուի միջև հանդիպումը, ով հավակնում է Թայվանի նախագահի պաշտոնին, առաջ է քաշել մի շարք մտահոգություններ:

Սպիտակ տունը արձագանքել է նախագահ Դոնալդ Թրամփի և թայվանցի գործարար Թերի Գոուի հանդիպման վերաբերյալ մտահոգություններին՝ ընդգծելով, որ հանդիպմանը չի քննարկվել Գոուի նախընտրական քարոզարշավը Թայվանում: Հիշեցնենք, որ վերջինս նախատեսում է առաջ քաշել իր թեկնածությունը 2020 թ. նախագահական ընտրություններին Թայվանում:

Թայվանցի գործարարը սակայն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է գրառում հանդիպման մասին՝ նշելով, որ տեղեկացրել է նախագահ Թրամփին իր առաջադրման մասին, որին, ըստ գործարարի, Թրամփն արձագանքել է ՝ անդրադառնալով նախագահի պաշտոնը զբաղեցնելու դժվարություններին:

Գոուին հավակնում է առաջնորդել ընդդիմությունը հաջորդ տարվա ընտրությունների ժամանակ:

Նրա կուսակցությունն ավելի մոտ է կանգնած Պեկինին, քան իշխող Դեմոկրատական առաջադիմական կուսակցությունն ու գործող նախագահ Ցաի Ինգ Վենը:

Facebook Forum

XS
SM
MD
LG