Մատչելի հղումներ

Սանկտ Պետերբուրգում ընտրել են ՀԱՊԿ ԽՎ-ի քաղաքական հարցերով հանձնաժողովի նախագահին


ՀԱՊԿ-ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի ժամանակ ընտրվել է ՀԱՊԿ ԽՎ-ի քաղաքական հարցերով և միջազգային համագործակցության հանձնաժողովի նոր նախագահին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընտրվել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինընշել է, որ իր աշխատանքային պրակտիկայում առաջին անգամ է, որ այդպիսի բարձրաստիճան պաշտոնյա է դառնում այդ հանձնաժողովի ղեկավար:

«Սա փաստում է մեր հայ գործընկերների մեծ վստահության մասին»,- ասաց Ռյաբուխինը:

Գարնանային նստաշրջանի հետ զուգահեռ Պետերբուրգում անց են կացվում նաև 2 այլ մշտական հանձնաժողովների նիստեր՝ անվտանգության և պաշտպանության հարցերի, ինչպես նաև սոցիալ-տնտեսական և իրավական հարցերի:

XS
SM
MD
LG