Մատչելի հղումներ

Մոսկվայում կայացել է Մնացականյան-Լավրով հանդիպումը


Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Մոսկվայում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը»,- գրել է Նաղդալյանը:

Ապրիլի 15-ին Մոսկվայում մեկնարկել է նաև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը:

XS
SM
MD
LG