Մատչելի հղումներ

Վաշինգտոնը աջակիցներ է փնտրում Մերձավոր Արևելք​ում


ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն մեկնել է Մերձավոր Արևելք՝Քուվեյթում, Իսրայելում և Լիբանանում տարածաշրջանային անվտանգության հարցեր քննարկելու նպատակով: Բանակցությունների առանցքային թեման, ըստ Վաշինգտոնի՝ իրանական ագրեսիային հակազդելու ուղիներ փնտրելն է:

ԱՄՆ պետքարտուղարը Քուվեյթում մտադիր է քննարկել տարածաշրջանում ԱՄՆ ռազմավարական ծրագրերը, ինչպես նաև՝ էներգետիկ ոլորտին առնչվող հարցեր:

Քուվեյթից հետո Պոմպեոն կմեկնի Իսրայել, որտեղ կհանդիպի վարչապետ Բենյամին Նեթանյահուին, ում դեմ Իսրայելի ոստիկանությունը կոռուպցիայի, խաբեբայության և վստահության չարաշահման գործով մեղադրաքներ է ներկայացրել:

Պոմպեոն հայտարարել է՝ Բեյրութի այցի ընթացքում Լիբանանի կառավարության հետ կքննարկեն ԱՄՆ-ի աջակցությունը Լիբանանին՝ Իրանի և «Հեզբոլահ»-ի սպառնալիքներին դիմակայելու հարցում:

XS
SM
MD
LG