Մատչելի հղումներ

Հրազենային հարձակում իրականացնողը ձերբակալված է Նոր Զելանդիայում


Հրազենային հարձակում իրականացնողը ձերբակալված է Նոր Զելանդիայում
please wait

No media source currently available

0:00 0:01:16 0:00

Նոր Զելանդիայի ոստիկանությունը տեղեկացնում է, որ ուրբաթ օրը երկու մզկիթներում հրազենային հարձակում իրականացնելու մեջ կասկածյալ մի մարդու դեմ հարուցվել են մեղադրանքներ: Հարձակման արդյունքում 49 մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ:

Նոր Զելանդիայի հեռուստատեսությունը, որը ցուցադրել է մի ավտոմեքենայի մեջ զենքերով նստած տղամարդուն, հաղորդում է, որ հարձակումն իրականացնողը ոմն Բրենթոն Թարանթն է Ավստրալիայի Գրեֆթոն քաղաքից: Ոստիկանությունն անուններ դեռեւս չի հրապարակում:
Ոստիկանության պաշտոնատար անձինք հայտնում են, որ 30 տարեկանից ավելի երիտասարդ այս կասկածյալը դատարանի առջեւ է կանգնելու շաբաթ օրը: Ձերբակալվել են նաեւ երեք այլ անձինք, սակայն ոստիկանությունը վստահ չէ, որ նրանք որեւէ առնչություն ունեն հանցագործության հետ:

Նոր Զելանդիայի ու Ավստրալիայի գործակալությունները նշված անձանց մասին չունեն քրեական անցյալի շուրջ տեղեկություններ:
Նոր Զելանդիայի ոստիկանությունը հորդորում է մարդկանց այս պահին հեռու մնալ մզկիթներից, քանի որ դեռեւս պարզ չէ, թե արդյոք ձերբակալվել են այս գործողության մեջ ներքաշված բոլոր անձինք:

Հարձակման ժամանակ մզկիթում են եղել Բանգլադեշի քրիքեթի թիմի անդամներ, սակայն նրանց հաջողվել է դիմել փախուստի:

XS
SM
MD
LG