Մատչելի հղումներ

Բողոքի ցույցեր Թուրքիայում` ընդդեմ կանանց նկատմամբ աճող բռնության


Թուրքիայում կանանց միջազգային օրն ուղեկցվել է բողոքի բազմահազարանոց ցույցերով ընդդեմ կանանց դեմ աճող բռնությունների: Իրավապաշտպանները տեղեկացնում են, որ ամեն տարի հարյուրավոր կանայք սպանվում են Թուրքիայում:

Հազարավոր կանայք և տղամարդիկ ուրբաթ օրը դուրս էին եկել բողոքի ցույցի Ստամբուլի կենտրոնում ընդդեմ կանանց նկատմամբ բռնության: Նրանց ձեռքում կային բազմաթիվ պաստառներ համապատասխան գրառումներով:

Բողոքի ցույցը կրում էր խաղաղ բնույթ և ուղեկցվում պարերով և կոչերով:

Սակայն ավելի ուշ իրավիճակը լարվեց: Արձանագրվեցին բախումներ ցուցարարների ու ոստիկանության միջև:

Ոստիկանությունը դիմեց հատուկ միջոցների՝ ստիպելով ցուցարարներին դադարեցնել բողոքի հավաքը:

Բողոքի այս ցույցն ու ոստիկանության հետագա գործողություններն ընդգծեցին երկրում առկա մտահոգիչ իրավիճակը կանանց իրավունքների և հավաքների ազատության վերաբերյալ:

Նմանատիպ բողոքի ցույցեր ու հանրահավաքներ տեղի ունեցան Ֆիլիպիններում, Իսպանիայում և Պորտուգալիայում, որոնք նույնպես վերաբերում էին կանանց հավասարության և նրանց նկատմամբ բռնության հետ կապված խնդիրներին:

Facebook Forum

XS
SM
MD
LG