Լոս Անջելեսում անցավ Գրեմմի 61-րդ մրցանակաբաշխությունը, որը մեկնարկեց նախկին Առաջին տիկին Միշել Օբամայի անսպասելի հայտնությամբ բեմում, ով ընդգծեց , որ երաժշտությունը մշտապես օգնել է իրեն ինքնաարտահայտվել և կարևոր տեղ զբաղեցրել իր կյանքում:
Մրցանակակիրների շարքում էր երգչուհի Քեյսի Մոսգրեյվսին, ում Golden Hour երաժշտական ալբոմը ստացավ տարվա լավագույն ալբոմ մրցանակը: Իր հերթին Քարդի Բի երգչուհին արցունքներն աչքերին ընդունեց մրցանակը տարվա լավագույն ռեփ ոճի ալբոմի համար: Այն կոչվում է Invasion of Privacy:Առաջին անգամ այս մրցանակը բաժին է հասնում կին կատարողի:
Լավագույն փոփ ոճի երգ է ճանաչվել Լեդի Գագայի Where Do You Think You're Goin' գործը: Վերջինս մրցանակ ստացավ նաև լավագույն փոփ երաժշտության դուետի համար Բրեդլի Քուփերի հետ:
Բլուզային ոճի և լավագույն ռիթմի համար մրցանակը բաժին հասավ H.E.Rբեմական անունը կրող Գաբրիելա Վիլսոնին:
Միջոցառմանը ներկա էին բազմաթիվ այլ աստղեր: Մրցանակաբաշխությունն ընդգծված կարևորում էր կանանց դերը հասարակությունում, որով որոշակի քաղաքական բնույթ փոխանցեց երեկոյին:
Facebook Forum