Մատչելի հղումներ

Չինաստանում արձանագրված ամենացածր տնտեսական աճի ազդեցությունը


Չինաստանում գրանցվում է տնտեսական զարգացման աճի դանդաղեցում, որը շատերի մոտ առաջացնում է անորոշության զգացում: Այս ամենը ընթանում է չին-ամերիկյան առևտրային պատերազմների ներքո:

2018 թվականին Չինաստանը արձանագրեց վերջին 28 տարիների ամենադանդաղ տնտեսական աճը: Այս փաստը շատերի մոտ մտահոգության առիթ է հանդիսացել:

Լի Քսուն ստարտափ ընկերության սեփականատեր է։

«Բոլորը տեսնում են, թե ինչ է կատարվում: Համացանցային բիզնեսը մշտապես կախված է ներդրողներից, ովքեր այժմ շատ զգուշավոր են դարձել: Մենք այժմ ստիպված ենք վերանայել մեր ծախսերը»,- ասում է Քսուն:

Մտահոգություններ ունեն սակայն ոչ միայն գործարարներն, այլև սպառողները:

«Գներն աճում են: Ամեն ինչ ավելի թանկ է նախկինից: Աճում են մեր ծախսերը»,- ասում է մի կին:

ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև առևտրային հարաբերություններում առկա խնդիրներն իրենց ազդեցություն են թողել տնտեսության զարգացման վրա: Որոշ ընկերություններ ստիպված են եղել տեղափոխել իրենց գործունեությունն այլ երկրներ: Պեկինի նման խոշոր քաղաքներում արտադրությունը տեղափոխվում է քաղաքի կենտրոնից արվարձաններ՝ ծախսերը նվազեցնելու համար:

«Դա նվազեցնում է ծախսը, սակայն կա բարձր որակավորում ունեցող աշխատողների մեծ պահանջ: Բարձր որակավորում չունեցողների համար այս աշխատանքը գոյատևման միջոց է»,- ասում է տեղի աշխատակիցներից մեկը:

Լիու Յին ընկերությունում աշխատում է որպես խորհրդատու: Նա ընդգծում է, որ իրավիճակը դեռևս կայուն է, սակայն ընդհանուր պատկերը ստիպում է ընկերություններին վերանայել իրենց բիզնես ակտիվությունը:

«Գումարն ու իրացումը կարևոր է շատ ընկերությունների համար, և դա ազդում է իրենց եկամտի ու բիզնես գործունեության վրա»,- նշում է Յին:

Նրա կարծիքով տարիներ տևած սրընթած աճը հանգեցրել է մեծ պարտքերի գոյացման: Այժմ ավելի համեստ տնտեսական աճը հնարավորություն է տալիս ընկերություններին վերանայել իրենց բիզնեսային գործունեությունը՝ այն դարձնելով ավելի իրատեսական:

Facebook Forum

XS
SM
MD
LG