Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել կոնգրեսական Ջիմ Քոսթայի հետ


ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարուժան Ներսեսյանը հունվարի 23-ին հանդիպել է Կալիֆորնիայի հայաշատ համայնք ունեցող Ֆրեզնո շրջանը ներկայացնող կոնգրեսական Ջիմ Քոսթային (Jim Costa): Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, դեսպանը շնորհակալություն է հայտնել Ջիմ Քոսթային Հայկական հարցերի հանձնախմբի շրջանակներում երկարամյա ակտիվ գործունեության համար:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում տեղի ունեցած հիմնարար քաղաքական փոփոխություններին: Կոնգրեսականը հույս է հայտնել, որ այդ բարեփոխումները կհանգեցնեն հայ-ամերիկյան առևտրատնտեսական հարաբերությունների ու ներդրումների ընդլայնմանը:

Երկուստեք կարևորվել է նաև հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում ամերիկահայ համայնքի ուրույն նշանակությունը:

XS
SM
MD
LG