Մատչելի հղումներ

Վաշինգտոնում քննադատել են Իրանի արբանյակային ծրագիրը


Վաշինգտոնում քննադատել են Իրանի կողմից արբանյակի արձակման փորձը, որը, սակայն, տապալվել է:

Պաշտոնական Թեհրանի համաձայն, արբանյակն արձակող հրթիռը չի հասել անհրաժեշտ արագության եւ արբանյակը չի հասցրել մինչեւ ուղեծիր: Իրանը հայտարարում է, որ արբանյակային ծրագիրը չունի ռազմական նշանակություն եւ որ այն շարունակվելու է:

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն հայտարարել է սակայն, որ Իրանի արբանյակային ծրագիրը խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2015 բանաձեւը, որն արգելում է Իրանին հաջորդ ութ տարիների ընթացքում զարգացնել բալիստիկ հրթիռների տեխնոլոգիաները:

Facebook Forum

XS
SM
MD
LG