Սիրիայի հարցով ՄԱԿ-ի նոր հատուկ ներկայացուցիչ Գեյր Փեդերսենը Դամասկոս է ժամանել՝ քննարկելու հակամարտության կարգավորման հեռանկարները:
«Հույս ունեմ անցկացնել արդյունավետ քննարկումներ», - իր եռօրյա այցի ընթացքում ՄԱԿ-ի հատուկ բանագնացը հանդիպելու է Սիրիայի արտգործնախարար Վալիդ ալ Մուալեմի եւ փոխարտգործնախարար Ֆայսալ Մեքդադի հետ:
2011 թվականից ի վեր Փեդերսենը Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի արդեն չորրորդ հատուկ ներկայացուցիչն է: Նախորդ հատուկ բանագնաց Սթաֆան դե Միսթուրան 2018-ի դեկտեմբերի 31-ին պաշտոնից հեռանալով հույս էր հայտնել, որ Փեդերսենին կհաջողվի շարունակե իր սկսած գործը:
Facebook Forum