Մատչելի հղումներ

Հասան Ռոհանին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին


Իրանի նախագահ Հասան Ռոհանին շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը:

Հասան Ռոհանին հույս է հայտնել, որ վարչապետի պաշտոնում Փաշինյանի նշանակումը կնպաստի երկու երկրների երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցերում հարաբերությունների խորացմանը:

Իր ուղերձում Իրանի նախագահը առողջություն, հաջողություն և բարգավաճում է մաղթել հայ ժողովրդին:

XS
SM
MD
LG