Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փըլոնի հետ


Դեկտեմբերի 13-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փըլոնին (Frank Pallone): Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, դեսպան Ներսեսյանը շնորհավորել է Ֆրենք Փըլոնին վերընտրման կապակցությամբ` մաղթելով հաջողություններ գալիք Կոնգրեսի աշխատանքներում:

Դեսպան Ներսեսյանը և Կոնգրեսական Ֆրենք Փըլոնը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգի մի շարք հարցեր: Զրուցակիցները կարևորել են Հայաստանում ժողովրդավարական ու տնտեսական հիմնարար բարեփոխումների իրականացման փուլում երկկողմ առևտրատնտեսական, ներդրումային ոլորտների խթանման հնարավորոություններն ու ԱՄՆ Կոնգրեսի ուրույն դերակատարումն այդ հարցում:

Դեսպան Ներսեսյանը և Կոնգրեսական Փըլոնը պայմանավորվել են շարունակել պարբերական շփումները` քննարկելու երկկողմ գործակցության խորացման շուրջ ընթացիկ աշխատանքները:

XS
SM
MD
LG