Մատչելի հղումներ

Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել է ԵԱՏՄ վերջին գագաթնաժողովում բանավեճի և Նիկոլ Փաշինյանից ներողություն խնդրելու մասին


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ռուսական լրատվամիջոցները ոչ օբյեկտիվ են լուսաբանում Բելառուսի հետ կապված իրադարձությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Բելառուսի նախագահի պաշտոնական կայքը, Լուկաշենկոն նման կարծիք է հայտնել ռուսական լրատվամիջոցների հետ հանդիպմանը:

Որպես օրինակ նա բերել է վերջերս Սանկտ Պետերբուրգում կայացած Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովը, երբ իրեն են մոտեցել ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչները: «Նրանք անպայման իմ ձեռքը բռնում են՝ իմանալով, որ ես բարձրախոսի կողքով հենց այնպես չեմ անցնի, եթե մարդը հարց է տալիս: Ես հարգում եմ լրագրողներին, պատասխանում եմ նրանց հարցերին, ասում եմ, որ այնտեղ իրավիճակը թեժացել էր այնքան, որ ստիպված էինք միմյանցից ներողություն խնդրել»,- ասել է Լուկաշենկոն:

Նա հավելել է, որ ռուսական լրատվամիջոցները ներկայացրել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վեճը, իսկ հետո ասել, որ Լուկաշենկոն ստիպված է եղել ներողություն խնդրել Պուտինից՝ նրա հետ խոսակցություն սկսելու համար: Աստված ձեզ հետ: Ես իմ արժանապատվությունից ցածր կհամարեի դրա համար ներողություն խնդրելը: Ես Նիկոլից (Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար նիկոլ Փաշինյան) եմ ներողություն խնդրել տարբեր պատճառներով նրա վրա հարձակվելու համար: Պուտինը ներողություն է խնդրել բոլորից: այնտեղս այնպիսի խառնաշփոթ էր… Նազարբաևը սկսեց ներողություն խնդրել: Եվ դա իսկապես եղել է, այդ նիստի ընթացքում մենք միմյանցից ներողություն էինք խնդրում: Բայց նրանք (ռուսական լրատվամիջոցները) հատուկ այդ տեղեկատվությունն էին տարածում»,- ասել է Բելառուսի նախագահը:

XS
SM
MD
LG